Լիլիթ Հակոբյանն ու Արտյոմ Դոխոլյանը՝ Ռուս-հայկական համալսարանի ուսանողները , առաջին անգամ եղան Կալինինգրադում:
Ցանկանում ենք կիսվել մեր տպավորություններով, որոնք միշտ կմնան մեր հիշողություններում: Կալինինգրադը հրաշալի եւ եզակի քաղաք է, որտեղ ժամանակակից շենքերի կողքին կանգնած են նախապատերազմական Քյոնիգսբերգի ամրաշինական կառույցները: Հատկապես կարելի է առանձնացնել Թագավորական Դարպասները։ Բացի այդ, մեզ վրա մեծ տպավորություն է թողել Կանտա կղզին, որը գտնվում է Կալինինգրադի կենտրոնում, Պրեգել գետի ափին: Նայելով ընդարձակ զբոսայգուն, որտեղ վեր են խոյանում քարե քանդակները, եւ կղզու միակ կառույցը ՝ վիթխարի Մայր տաճարը, որն ապշեցնում է իր հզորությամբ, շքեղությամբ եւ յուրահատուկ ճարտարապետությամբ, դժվար է հավատալ, որ մի ժամանակ այստեղ ամբողջական քաղաք է տեղավորվել: Անհնար է մոռանալ նաեւ պատմությունով ողողված գերմանական փողոցները ։ Քայլելով այսպիսի ազդեցիկ վայրերով ՝ անմիջապես տեղափոխվում ես անցյալ։ Մենք նաեւ հիացած ենք հոմլիններով, որոնք ճառագում են ջերմություն եւ հարմարավետություն։ Կալինինգրադը քաղաք է , որտեղ յուրաքանչյուրը կգտնի իր սեփական գողտրիկ անկյունը , որտեղ պետք է զբոսնել ծայրամասային փողոցներոով և փորձել տեսնել նորը, ոչ մեկի կողմից չնկատածը։ Նման զբոսանքներից հետո ուզում ես հայտնվել արդյունաբերական զարգացած Քյոնիգսբերգի ժամանակներ եւ փորձել մտավոր կերպով վերականգնել պատկերները , որոնք երբեմն կորցրել են իրենց վեհությունը: Կուզենայի նշել նաև տեղի տրամվայի մթնոլորտի մասին ,հատկապես Կալինինգրադի նեղ ծառուղիներով և Կանտ կղզով անցնելիս։ Չնայած որոշ մաշվածությանը,որը պայմանավորված է նրա հնությամբ, պատմականության զգացումներն արդարացնում են ամեն ինչ և թանգարանային նմուշի զգացողություններ հաղորդում ։ Եվ Կալինինգրադը իսկապես յուրահատուկ քաղաք է, որտեղ միահյուսվել են պրուսականը, գերմանականը, խորհրդայինը, ռուսականը, ինչի շնորհիվ ստեղծվել է մի շունչ, որը քաղաքին հմայք և անկրկնելիություն է հաղորդում ամբողջ աշխարհում ։
Մինչ նոր հանդիպում Կալինինգրադում , այս անգամ , հուսով ենք , Ի․ Կանտի 300-ամյակի տոնակատարությունների ժամանակ , քանզի Քյոնիգսբերգ դա Կանտն է , իսկ Կանտը՝ Քյոնիգսբերգ ։
Կուզենայի ավարտել Ի. Կանտի խոսքերով «Գեղեցիկը մի բան է, որը պատկանում է բացառապես ճաշակին ։»
© Հակոբյան Լիլիթ, Դոխոլյան Արտյոմ