Einstellungen für die Zustimmung anpassen

Wir verwenden Cookies, damit Sie effizient navigieren und bestimmte Funktionen ausführen können. Detaillierte Informationen zu allen Cookies finden Sie unten unter jeder Einwilligungskategorie.

Die als „notwendig" kategorisierten Cookies werden in Ihrem Browser gespeichert, da sie für die Aktivierung der grundlegenden Funktionalitäten der Website unerlässlich sind.... 

Immer aktiv

Notwendige Cookies sind für die Grundfunktionen der Website von entscheidender Bedeutung. Ohne sie kann die Website nicht in der vorgesehenen Weise funktionieren. Diese Cookies speichern keine personenbezogenen Daten.

Keine Cookies zum Anzeigen.

Funktionale Cookies unterstützen bei der Ausführung bestimmter Funktionen, z. B. beim Teilen des Inhalts der Website auf Social Media-Plattformen, beim Sammeln von Feedbacks und anderen Funktionen von Drittanbietern.

Keine Cookies zum Anzeigen.

Analyse-Cookies werden verwendet um zu verstehen, wie Besucher mit der Website interagieren. Diese Cookies dienen zu Aussagen über die Anzahl der Besucher, Absprungrate, Herkunft der Besucher usw.

Keine Cookies zum Anzeigen.

Leistungs-Cookies werden verwendet, um die wichtigsten Leistungsindizes der Website zu verstehen und zu analysieren. Dies trägt dazu bei, den Besuchern ein besseres Nutzererlebnis zu bieten.

Keine Cookies zum Anzeigen.

Werbe-Cookies werden verwendet, um Besuchern auf der Grundlage der von ihnen zuvor besuchten Seiten maßgeschneiderte Werbung zu liefern und die Wirksamkeit von Werbekampagne nzu analysieren.

Keine Cookies zum Anzeigen.

Տպավորություններ Երևանից Կալինինգրադի մասին ։

Լիլիթ Հակոբյանն ու Արտյոմ Դոխոլյանը՝ Ռուս-հայկական համալսարանի ուսանողները , առաջին անգամ եղան Կալինինգրադում:

Ցանկանում ենք կիսվել մեր տպավորություններով, որոնք միշտ կմնան մեր հիշողություններում: Կալինինգրադը հրաշալի եւ եզակի քաղաք է, որտեղ ժամանակակից շենքերի կողքին կանգնած են նախապատերազմական Քյոնիգսբերգի ամրաշինական կառույցները: Հատկապես կարելի է առանձնացնել  Թագավորական Դարպասները։ Բացի այդ, մեզ վրա մեծ տպավորություն է թողել Կանտա կղզին, որը գտնվում է Կալինինգրադի կենտրոնում, Պրեգել գետի ափին: Նայելով ընդարձակ զբոսայգուն, որտեղ վեր են խոյանում քարե քանդակները, եւ կղզու միակ կառույցը ՝ վիթխարի Մայր տաճարը, որն ապշեցնում է իր հզորությամբ, շքեղությամբ եւ յուրահատուկ ճարտարապետությամբ, դժվար է հավատալ, որ մի ժամանակ այստեղ ամբողջական  քաղաք է տեղավորվել: Անհնար է մոռանալ նաեւ պատմությունով ողողված գերմանական փողոցները ։  Քայլելով  այսպիսի ազդեցիկ վայրերով ՝ անմիջապես տեղափոխվում ես անցյալ։ Մենք նաեւ հիացած ենք հոմլիններով, որոնք ճառագում են ջերմություն եւ հարմարավետություն։ Կալինինգրադը քաղաք է , որտեղ յուրաքանչյուրը կգտնի իր սեփական գողտրիկ անկյունը , որտեղ պետք է զբոսնել ծայրամասային փողոցներոով և փորձել տեսնել նորը, ոչ մեկի կողմից չնկատածը։ Նման զբոսանքներից հետո ուզում ես հայտնվել արդյունաբերական զարգացած Քյոնիգսբերգի ժամանակներ եւ փորձել մտավոր կերպով վերականգնել պատկերները , որոնք երբեմն կորցրել են իրենց վեհությունը: Կուզենայի նշել նաև տեղի տրամվայի մթնոլորտի մասին ,հատկապես  Կալինինգրադի նեղ ծառուղիներով և Կանտ կղզով անցնելիս։ Չնայած որոշ մաշվածությանը,որը պայմանավորված է նրա հնությամբ,  պատմականության զգացումներն արդարացնում են ամեն ինչ և թանգարանային նմուշի զգացողություններ հաղորդում ։  Եվ Կալինինգրադը իսկապես յուրահատուկ քաղաք է, որտեղ միահյուսվել են պրուսականը, գերմանականը, խորհրդայինը, ռուսականը, ինչի շնորհիվ ստեղծվել է մի շունչ, որը քաղաքին հմայք և անկրկնելիություն է հաղորդում ամբողջ աշխարհում ։

Մինչ նոր հանդիպում Կալինինգրադում , այս անգամ , հուսով ենք , Ի․ Կանտի 300-ամյակի տոնակատարությունների ժամանակ , քանզի Քյոնիգսբերգ դա Կանտն է , իսկ Կանտը՝ Քյոնիգսբերգ ։

Կուզենայի ավարտել Ի. Կանտի խոսքերով «Գեղեցիկը մի բան է, որը պատկանում է բացառապես ճաշակին ։»

© Հակոբյան Լիլիթ, Դոխոլյան Արտյոմ